Մարտի 4-ին Ագրիկոնցեպտ ՓԲԸ-ն, Գերմանական Henrich Gultig կազմակերպության հետ համատեղ կազմակերպվեց "Խցանի կարեևորությունը գինեգործության մեջ" դասընթացը: Նախորդ տարի մենք նույնպես անցկացրեցինք նմանատիպ դասընթաց, որը մեծ հետաքրքրություն էր առաջացրել գինեգործների մոտ: Այս անգամ նույնպես հավաքվել էին գինեգործության ոլորտի ներկայացուցիչներ, գինեգործներ և գինեգործությամբ հետաքրքրվողներ:

Դասընթացը վարեց գերմանացի գինեգործ Ռայներ Ռուիտիգերը: Նա մանրամասն ներկայացրեց խցանի ստեղծման պահից մինչև օգտագործման գործընթացը:
Ինչպես նաև անդրադարձավ մի շարք կարևոր հարցերին, ինչպիսիկ են՝ խցանի պահպանման ջերմաստիճանի ճիշտ ընտրությունը, խցանի օգտագործման ժամկետև և այլն:

