Նոյեմբերի 20-ին և 21-ին PUM կազմակերպության կողմից հյուրընկալեցինք Հոլանդացի մարքեթինգի մասնագետ Վիկտոր Փհաֆին: Նրա առաջաին այցն էր Հայաստան և շատ տպավորված էր: Այցի նպատակն է ուղումնասիրել հայկական գյուղատնտեսական ապրանքների արտահանման հնարավորությունները:

Առաջին այցը կատարեցինք Ջրաղացպանյան Գինու գործարան: Կազմակերպվեց համտես-հյուրասիրություն:
Ներկա էին նաև այլ գինեգործներ ովքեր նույնպես ներկայացրեցին իրենց գինիները և կատարած աշխատանքները:

Այնուհետև քննարկվեցին մի շարք արտահանման հետ կապված հարցեր, Վիկտոր Փհաֆը կիսվեց իր փորձով և խորհուրդներով:

Հաջորդ այցը կազմակերպեցինք "ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ" գինու գործարան: Գործարանում կատարեցինք շրջայց ամբողջ արտադրական տարածքով՝ ներկայացվեց խաղողի հավաքից մինչև շշալցման ուղղին: Վիկտոր Փհաֆը տպավորված էր Հայաստանի գինու պատմության թանգարանով, որը կրում է հայկական 6000-ամյա գինեգործության և 8000-ամյա խաղողագործության պատմությունը:
