VASON և JUCLAS կազմակերպությունների ներկայացուցիչները Հայաստանում։

Հունիսի 15-20-ին , Ագիկոնցեպտ ՓԲԸ-ն հյուընկալեց Իտալական VASON և JUCLAS կազմակերպության ներկայացուցիչներին՝ Անտոնիո Ֆավերոյին, Էնրիկո Բոկկային և Ֆեդերիկո Ռիչիին:

VASON-ը մասնագիտացված է հումքի ընտրության և հատուկ գինեգործության ու այլ խմիչքների արտադրման համար բաղադրիչների արտադրությամբ։

JUCLAS-ըզբաղվում է սննդի և գինեգործության ոլորտի համար նորարարական տեխնոլոգիաների արտադրությամբ։

Հյուրերը հանդիպում ունեցան CARD հիմնադրամի տնօրեն Գիգիկ Սարդարյանի հետ։

Քննարկումները ծավալվեցին CARD հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքների և Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում նոր ներդրումների շուրջ:

Agriconcept ՓԲԸ-ն կազմակերպել էր նաև սեմինար Vason և Juclas կազմակերպությունների հետ։ Միջոցառումը համախմբել էր մոտ 30 գինեգործների։Նրանք կարողացան կարևոր գիտելիքներ ձեռք բերել Vason-ի և Juclas-ի փորձագետներից: Juclas-ի սարքավորումների մանրամասն ցուցադրությունը զգալի հետաքրքրություն առաջացրեց գինեգործների շրջանում, ովքեր ցանկանում էին ուսումնասիրել, թե ինչպես այդ սարքավորումները կարող են բարելավել իրենց արտադրական գործընթացները և բարձրացնել հայկական գինիների որակը: Սեմինարի ավարտին մասնակիցները վայելեցին գինու համտեսը գինեգործ Ֆեդերիկո Ռիչիի հետ:

Discover more from Agriconcept

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading